Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խաչատրյանի անվան լարային քառյակը ելույթ ունեցավ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

Խաչատրյանի անվան լարային քառյակը ելույթ ունեցավ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում
08.10.2016 | 18:10

ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը ներառում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային համերգներ։ Հոկտեմբերի 7-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ էր ունենում Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը (Մերի Մարգարյան (առաջին ջութակ), Հայկ Վարդանյան (երկրորդ ջութակ), Վաչե Հովեյան (ալտ), Արամ Թալալյան (թավջութակ)։ Քառյակի կատարմամբ հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործություններից։

Նշենք, որ խաչատրյանական փառատոնի որդեգրած սկզբունքներից է Հայաստան հրավիրել ինչպես արտասահմանցի երաժիշտների, այնպես էլ երաժշտական այս տոնի շրջանակներում ներգրավել հայաստանյան կոլեկտիվներին։

Գայանե Գևորգյանը դասական երաժշտության սիրահար է։ Արդեն մի քանի տարի պարբերաբար հաճախում է խաչատրյանական փառատոնի համերգներին։ Տիկին Գայանեն ընդգծում է, որ տարբեր ձևաչափերով և բազմազան ծրագրերով համերգները կարողանում են բավարարել տարբեր նախասիրություններ ունեցող երաժշտասերների ճաշակը։ Նա հատկապես առանձնացնում է այն փաստը, որ փառատոնն աչքի է ընկնում երիտասարդ հանդիսատեսով։ Ըստ նրա՝ ուրախալի է, որ երիտասարդները հաճախում են դասական երաժշտության համերգների։ Ընդ որում, ըստ տիկին Գայանեի, շատ մեծ է Խաչատրյանի փառատոնի դերը երիտասարդների շրջանում դասական երաժշտությունը տարածելու հարցում։

Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։

Փառատոնի մասին տեղեկություններ կարող եք գտնել khachaturianfestival.com կայքում։

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ